Ադա Լավլեյս

Ադա Լավլեյսը հայտնի պոետ Լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի միակ օրինական երեխան էր: Լեդի Բայրոնը մեծ դեր է խաղացել նրա զարգացման հարցում. նրա առաջարկությունն էր, որ իր դուստրն անպայման մաթեմատիկա և գիտություն սովորի: Այսպիսի առարկաները ստանդարտ չէին այդ ժամանակաշրջանի կանանց համար, բայց լեդի Բայրոնը նույնպես ստանդարտ կին չէր. նա ինքն էլ սովորել էր մաթեմատիկա և  ձգտում էր իր երեխային այս ոլորտում պատշաճ կրթել՝հաշվի չառնելով նրա ՛՛ոչ համապատասխան՛՛ իգական սեռը:

Ադայի ուսուցիչներից հարկ է նշել Մարի Սոմմերվիլլին, ով կին մաթեմատիկոս էր, մաթեմատիկական աստղագիտության մասին ՛՛Երկնքի մեխանիզմը՛՛ գրքի հեղինակ:

Ադա Լավլեյսը թվերի և լեզվի տաղանդ էր ցուցաբերում: 17 տարեկանում Ադան հանդիպեց մաթեմատիկոս և գյուտարար Չարլզ Բեբբիջին: Հետագայում Ադան սկսեց բարձրագույն մաթեմատիկա սովորել Լոնդոնի Համալսարանի դասախոս Օգոստոս Մորգանի հետ: Բեբբիջն, ով հայտնի էր որպես համակարգչի ստեղծողը, հայտնագործեց մեկ այլ շարժիչ, որը կարողանում էր մաթեմատիկական հաշվարկներ կատարել:

Ադան պետք է թարգմաներ շարժիչի մասին Բեբբիջի վերլուծական հոդվածը: Նա ոչ միայն թարգմանեց օրիգինալ նյութը Ֆրանսերենից անգլերեն, այլ նաև ավելացրեց իր մտահաղացումներն ու եզրահանգումներն այս սարքի վերաբերյալ: Նրա նյութերը մոտ 3 անգամ ավելի երկար ստացվեցին, քան օրիգինալ նյութն էր: 1843թ.-ին նրա աշխատանքը տպագրվեց Անգլիական գիտական ամսագրում: Հոդվածը ստորագրելիս՝ Ադան նշեց միայն իր անվանատառերը՝ ՛՛Ա.Ա.Լ՛՛: Չնայած, որ այս հոդվածն Ադայի կարիերայի գագաթնակետն էր, նա ամեն դեպքում անպատշաճ էր համարում իր սոցիալական դասի տեր կնոջ համար տպագրել այսպիսի ՛՛ոչ կանացի՛՛ հոդվածներ: Սա 30 տարի առաջ էր այն բանից, երբ ՛՛Ա.Ա.Լ.՛՛-ն սկսեց լայնորեն կիրառվել: Փաստորեն, պայծառ և տաղանդավոր այս կինը ստիպված էր թաքցնել իր տաղանդը հասարակության մեջ ՛՛նորմալ՛՛ երևալու համար:  

Սա գիտությունը որպես տղամարդկային ոլորտ համարելու գաղափարի սահմանափակող բնույթի վառ օրինակ է. խնդիրն այն չէր, որ կին գիտնականներ չկային, այլ այն, որ նրանք պատրաստ չէին բացեիբաց խոսել դրա մասին. կանայք գիտության մեջ համարվում էին անվայել:

Իր նշումներում Ադան նկարագրել էր, թե ինչպես է կարելի սարքերի կիրառման ժամանակ թվերի հետ միասին օգտագործել նաև տառեր և նշաններ: Նա տեսականորեն ներկայացրել էր այն մեթոդը, թե ինչպես են սարքերը կրկնում մի բազմակի ցուցումներ. մի գործընթաց, որ նման է համակարգչային ծրագրերի կողմից կիրառվող looping-ին: Իր այս աշխատանքի համար Ադան համարվում է համակարգչային առաջին ծրագրավորողը:

1980թ-ին ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտը համակարգչային նորաստեղծ լեզուն  անվանեց ՛՛Ադա՛՛՝ ի պատիվ Լավլեյսի:

Գիտնական Ադա Լավլեյսի օրը նշվում է Հոկտեմբերի կեսին: Նպատակն է բարձրացնել գիտության, տեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի ոլորտում ներգրավված կանանց կերպարը՝ խրախուսելով աշխարհի բոլոր մարդկանց խոսել այն կանանց մասին, ում աշխատանքով հիանում են: Այս միջազգային օրն օգնում է մարդկանց սովորել վորոնշյալ ոլորտների կանանց մասին, ոգեշնչել մյուսներին և երիտասարդների ու մեծահասակներիհամար ստեղծել նոր դերային մոդելներ:

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.