Աննան կանանց իրավունքների պաշտպանև ակտիվիստ է, ով պայքարում է գենդերային հավասրության և երկարատև խաղաղության հաստատման համար։2001 թվականին համահիմնադրել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն։ Նա եղել է «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի ստեղծման նախաձեռնողներից մեկը, ինչպես նաև աջակցել է աշխարհում տարածում գտած «Սևազգեստ կանայք» շարժման հիմնադրմանը և տարածմանը Հայաստանում և Անդրկովկասում։ Ներկայումս, Աննան «Կանանց համերաշխության ֆոնդ»-ի համահիմնադիր է և Օքսֆորդի համալսարանի միջազգային գենդերային հետազոտությունների կենտրոնում զարգացման մենեջեր։ Նա նաև աշխատում է իր դոկտորական գիտականան աստիճանի վրա Օքսֆորդի համալսարանում՝ կանանց ուսումնասիրությունների թեմայով։
- Խառը
- Այցեր՝ 7911