2014 թ․-ին Լիլիթը հիմնադրել է «Օգնության կամուրջ» հիմնադրամը Վանաձորում, և «Կամուրջ» ասոցիացիան Բեռլինում: Երկու կազմակերպությունների առաքելությունն է նվազեցնել ֆինանսական խոչընդոտը Հայաստանից այն անձանց համար, ովքեր կյանքին սպառնացող կամ խրոնիկ հիվանդություններ ունեն։ Ինչպես նաև Հայաստանում գործող հիվանդանոցներն ապահովել ժամանակակից բժկական սարքավորումներով։
2014-2016 թթ. Լիլիթը եղել է նախագահ Գերմանիայում գրանցված Որբացած հայ երեխաների օգնության միությունում, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերում ծնողազուրկ հայերին և հայկական մանկատներին: 2018 թ. հունվարին Լիլիթը վերընտրվել է որպես խորհրդի անդամ «Կամուրջ» ասոցիացիայում։