Օվսաննան սոցիալական քաղաքականության և վարչարարության մագիստրոս է։ Մագիստրոսի աստիճանը ստացել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում։
Աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնագիտական հետաքրքրությունները ներառում են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների պաշտպանությունը, երեխաների պաշտպանությունը, հանրակրթությունը և ոչ-ֆորմալ կրթությունը, մասնավորապես՝ դեռահասների շրջանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին առնչվող կրթության ապահովումը։
Օվսաննան ներգրավված է ծրագրերի համակարգման և շահերի պաշտպանության աշխատանքներում։