Իրազեկության բարձրացման և հմտությունների զարգացման նպատակով լրագրողների վերապատրաստումը կարևոր բաղադրիչներից մեկն է ուղղված «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» ծրագիրի իրականացմանը Հայաստանում։
Այդ իսկ պատճառով այս ուսուցողական մոդուլը ստեղծվել է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու այն մասնագետներին, ովքեր հետաքրքրված են լրագրությամբ և ցանկություն ունեն աջակցելու «Կանայք, Խաղաղությունը և Անվտանգություն» ծրագրի իրագործմանը և թեմայի հրապարակայնությանը մեդիայի միջոցով։
Այն պարունակում է ինչպես տեսական գիտելիքներ և վիճակագրական տվյալներ, այնպես էլ գործնական վարժությունների օրինակներ և ուսուցման արդյունավետ կազմակերպման և անցկացման համար օգտագործվող տարբեր գործիքներ դասընթացավարների համար:
Նպատակ ունենալով բարելավել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումը Հայաստանում, Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն մշակել է այս ուսուցողական մոդուլը Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանցի հետ համատեղ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` «Տեղական, ազգային և տարածաշրջանային ռազմավարություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի մշակման բարելավման նպատակով Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում: