Դասընթացի մոդուլը նպատակ ունի օժանդակելու Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի վեչաբերյալ Գործողությունների ազգային ծրագրի ստեղծմանը և իրականացմանը: Այն ներառում է ինչպես տեսական գիտելիքներ և վիճակագրական տվյալներ, այնպես էլ գործնական վարժությունների օրինակներ և ուսուցման արդյունավետ կազմակերպման և անցկացման համար օգտագործվող տարբեր գործիքներ դասընթացավարների համար: Այս գործիքները արդյունավետորեն կօգտագործվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը Հայաստանում իրագործելու համար:
Այս ուսուցողական մոդուլը մշակվել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն Կին խաղաղաշենների համաշխարհային ցանցի հետ համատեղ, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։