Վերջին տասնամյակների ընթացքում ՀՀ-ում տարբեր մարմինների կողմից իրականացվել են մի շարք խաղաղաշինական ծրագրեր և դրանց արդյունավետության սահմանման հիմնախնդիրը շարունակում է մնալ կարևորագույն հարցերից մեկը։
Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել, քարտեզագրել և վերլուծել վերջին 5 տարիներին (2012թ – 2017թ) Հայաստանում եղած խաղաղաշինական նախաձեռնությունները, ծրագրերը՝ անդրադառնալով դրանց գենդերային բաղադրիչին և առկա մարտահրավերներին։
Հետազոտությունը իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի և «Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանց»-ի հետ համատեղ՝ «Տեղական, ազգային և տարածաշրջանային ռազմավարություն՝ բարելավելու ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվել է «Ավստրիական զարգացման գործակալության» ֆինանսական աջակցությամբ։