Դասընթացի մոդուլը նպատակ ունի զարգացնելու տեղական իշխանությունների և շահագրգիռ այլ կողմերի կարողությունները ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325, 1820 և հարակից բանաձևերի, ինչպես նաև «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի վերաբերյալ։
Այն պարունակում է ինչպես տեսական գիտելիքներ և վիճակագրական տվյալներ, այնպես էլ գործնական վարժությունների օրինակներ և ուսուցման արդյունավետ կազմակերպման և անցկացման համար օգտագործվող տարբեր գործիքներ դասընթացավարների համար:
Այս ուսուցողական մոդուլը մշակվել է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանցի հետ համատեղ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` «Տեղական, ազգային և տարածաշրջանային ռազմավարություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի մշակման բարելավման նպատակով Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում: