Ծրագրի անվանում՝ Սեր և հարգանք՝ կանխելով դեռահաս զույգերի շրջանում բռնությունը
Ֆինանսավորող՝ Էրազմուս Պլյուս
Ժամանակահատված՝ 2017-2019
Ծրագիրը ջանում է կանխել երիտասարդ զույգերի շրջանում բռնությունը: Այս միջազգային ծրագիրը ներառում է 7 գործընկեր կազմակերպություններ 7 երկրներից `Հայաստան, Ավստրիա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Իտալիա, Իսպանիա:
Ծրագիրը նպատակաուղղված է լուսաբանել վերը նշված երկրներում դեռահաս զույգերի շրջանում բռնության խնդրի գոյությունը։ Ջատագովել այն, ավելի հստակ համակարգային մեխանիզմներ կիրառել ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակներում կանխարգելելու այն:
Ավելին, ծրագիրը նպատակ ունի զարգացնել նորարական գործիքներ ՝ կանխելու դեռահասների շրջանում բռնությունը, բարձրացնելու երիտասարդների իրազեկվածության մակարդակը բռնության կանխարգելման, առողջ հարաբերությունների մասին։ Ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդ աշխատողները, կրթողները հնարավություն կունենան համագործակցել, կիսել փորձը, ինչպես նաև զարգացնել իրենց հմտությունները։