"Take Action" ծրագրի ընթացիկ ամփոփում

2019թ․ հունվարից մեկնարկած «Take Action» կանանց քաղաքական ակումբը այն ծրագրերից է, որն նպատակաուղղված է հզորացնելու կանանց։

Ո՞րն է հզորացնելու մեր բանաձևը։ Մենք ձգտում ենք համատեղել գործնական և տեսական գիտելիքները, միավորել մեր երկրի ակտիվ կանանց։ Եվ որ ամենակարևորն է՝ տրամադրել նրանց հարթակ՝ քաղաքական տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետը հայտնելու համար, բարձրացնելու իրենց ձայնը թիմակիցների աջակցությամբ:

Նախապատրաստական այս փուլում մենք ընդլայնում ենք համագործակցության շրջանակները։ Փետրվար ամսվա ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Լոռու և Շիրակի մարզպետարաններում։ Հանդիպումների ընթացքում մարզպետարանների ներկայացուցիչները ծանոթացան ծրագրի մանրնամասներին և ուրվագծվեցին համագործակցության եզրեր։ Պետք է նշել, որ քաղաքական ակումբի ակտիվ մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու փորձաշրջան տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ծրագրի մասին տեղեկատվություն է տարածվել նաև ուսանողների և ակտիվ կանանց շրջանում։

Միաժամանակ, կարևոր է նկատել, որ հանրային քննարկումների միջոցով թեմային անդրադարձը եղել և մնում է մեր նպատակներից մեկը։ 2019թ․ մարտի 4-ին «Հոդված 3» ակումբում կազմակերպված բաց քննարկումը՝ «Կրթական համակարգ․ հնարավորությո՞ւն, թե՞ խոչընդոտ կանանց քաղաքականություն մուտք գործելու ճանապարհին» թեմայով վերահաստատեց, որ մեր կրթական համակարգը այնքան էլ գեներազգայուն չէ և հարուցում է խոչընդոտներ քաղաքականապես ակտիվ կանանց համար։ Քննարկումը կարևոր էր այն առումով, որ հասարակական և կրթական սեկտորի ներկայացուցիչները կարողացան իրենց մտահոգությունները հայտնել կրթական համակարգի բացերի վերաբերյալ և իրականացրին տեսակետների փոխանակում, թե ինչպես կարելի է բարեփոխումներ իրականացնել։

 «Գործի՛ր այժմ, կատարի՛ր փոփոխություն»․ սա է մեր նշանաբանը։ Մենք պատրաստ ենք աջակցել քեզ, քննարկել քո գաղափարները, օգնել քեզ բարձրաձայնել քո մտահոգությունները։

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.