Կնոջ անհավասարության հիմնախնդիրը ուղեկցել է մարդկությանն իր ողջ պատմության ընթացքում: ՀԱԲ-ը ձեռնամուխ է եղել այդ անհավասարությունը վերացնելու առաքելության իր երկարաժամկետ մարտավարությանը, որում կարևորում է կանանց ներգրավվածությունը՝ որպես սեփական իրավունքները գիտակցող քաղաքացիներ: Այս առաքելության համար մեծ ուշադրություն է դարձվում կրթության գործոնին:
Կազմակերպությունն իր հիմնադրման առաջին օրվանից բազում ոչ-ֆորմալ դասընթացներ է կազմակերպել կանանց և աղջիկների համար՝ ուղղված գենդերային հավասարության և կանանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 
Սակայն ՀԱԲ-ը չի սահմանափակվում միայն ոչ-ֆորմալ կրթությամբ: Գենդերային կրթությունը, դիտարկելով նաև որպես ընտանեկան բռնությունների կանխարգելման հիմնասյուն, ՀԱԲ-ը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի գենդերային կրթությունը կրի ֆորմալ բնույթ և ՀՀ հանրակրթական դպրոցների ուսումնական պլանում ներդրվեն գենդերային հավասարությանն առնչվող թեմաներ: 

 


 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն 2011թ-ից իր օրակարգում ներառեց խաղաղաշինության գործընթացում կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ձևավորելով իր` Կանանց, Խաղաղության և Անվտանգության կարևոր հիմնասյունը, 2011թ. կազմակերպությունը սկսեց «Սևազգեստ կանայք» միջազգային ֆեմինիստական շարժումը տարածել Հայաստանում՝ հատկապես մարզային երիտասարդ կանանց շրջանում: 2016թ-ից ՀԱԲ-ի ջանքերով «Սևազգեստ կանայք» միազգային շարժման հայաստանյան նախաձեռնությունը գործում և հանդես է գալիս որպես անկախ մարմին` ղեկավարվելով իր իսկ երիտասարդ անդամների կողմից: 
2013թ. մի քանի կազմակերպության համագործակցությամբ և ջանքերով ստեղծվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի մշտադիտարկման հայաստանյան խումբը, որը պետք է մշտադիտարկման զեկույցներ պատրաստեր Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ: 2015թ. խաղաղաշինական գործունեության շրջանակներում կազմակերպությունն ակտիվորեն սկսեց ջատագովման գործընթաց` ուղղված երկրում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի մասին իրազեկվածության բարձրացմանը, որն իր հերթին հիմք կստեղծեր ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շուրջ Գործողությունների ազգային ծրագրի ընդունման համար: 2015-2016թթ. ՀԱԲ-ն է՛լ ավելի ամրապնդեց իր համագործակցությունը «Կին խաղարարարների համաշխարհային ցանցի» հետ, որի արդյունքում սկիզբ դրվեց նոր ծրագրի` ուղղված Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ Գործողությունների ազգային ծրագրի ստեղծմանը` պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ: 
2015-2016թթ. ՀԱԲ-ն է՛լ ավելի ամրապնդեց իր համագործակցությունը «Կին խաղարարարների համաշխարհային ցանցի» հետ, որի արդյունքում սկիզբ դրվեց նոր ծրագրի` ուղղված Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ Գործողությունների ազգային ծրագրի ստեղծմանը` պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ: 

Հաշվի առնելով մեր երկրում տիրող իրավիճակը և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման անհրաժեշտությունը` 2012 թվականին ՀԱԲ ՀԿ-ի ջանքերով ստեղծվեց Արագ արձագանքման խումբը (ԱԱԽ):
ԱԱԽ-ի հիմնական առաքելությունն է բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը, ռազմավարականորեն վիճարկել դատական որոշումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը, հետևել, որպեսզի դատավարությունն անցկացվի արդար և թափանցիկ հիմքերի վրա և հետագայում ԶԼՄ-ների կողմից ճիշտ կերպով լուսաբանվի՝ այդպիսով նպաստելով երկրում կականց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունների թվի նվազմանը և պետական մակարդակում առավել արդյուանվետ մեխանիզմների և ռազմավարությունների մշակմանը:
ԱԱԽ-ի ձեռքբերումներից մեկը օնլայն հարթակի ստեղծումն է (http://rru.swv.am): Այն հնարավորություն է տալիս բոլորին գենդերային հիմքով բռնությունների վերաբերյալ զեկուցել ցանկացած վայրից ցանկացած ժամանակ` քարտեզի վրա նշելով գտնվելու վայրը: Այդկերպ ԱԱԽ-ի թիմը կկարողանա ձեռնամուխ լինել դեպքի քննությանը, տրամադրել անհրաժեշտ պատասխան ու հետագա օժանդակություն: Ցանկացած անձ աշխարհի ցանկացած վայրից կարող է կարդալ նշված դեպքերի մասին:

 

ՀԱԲ-ն աշխատում է երկու ուղղությամբ, այն է՝ 1) բարձրացնել խտրականության իրազեկումն ու վերջինիս տեսանելիությունը և 2) հզորացնել թե՛ զոհերի և թե՛ պետական դերակատարների կարողությունները խտրականության դեմ պայքարելու համար: Ավելի՛ն, ՀԱԲ-ը քաջալերում է կանանց, ովքեր խտրականությանը զոհ են դարձել և հետևում, որ պատասխանատու անձիք իրականացնեն իրենց միջազգային և ազգային պարտականությունները:
ՀԱԲ-ը Հակախտրականության կոալիցիայի հիմնադիր անդամ է, որը տարբեր քաղաքցիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է՝ հիմնադրված 2015-ին:  
ՀԱԲ-ը իր գործունեության մեջ ներառել է միջոցառումներ, որոնք ուղղված են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին: ՀԱԲ-ը փորձում է հաղթահարել հոմոֆոբիան, բիոֆոբիան, տրանսոֆոբիան` հանրային իրազեկման բարձրացման, դրական մեդիա տեսանելիության և մարդոիրավունքները խթանելու միջոցով:

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.