loader

Բուլինգի մասին իրազեկման միջոցառում դպրոցում

Նոյեմբերի 13-17-ը բուլինգի դեմ պայքարի միջազգային շաբաթն է: Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է այդ արշավին, որի շրջանակներում էլ նոյեմբերի 16-ին իրականացրեց հանրային միջոցառում Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցներից մեկում: Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը գենդերային հիմքով բուլինգի վերաբերյալ, խոսել նրանց հետ կարծրատիպերից և խտրականությունից:

Միջոցառման սկզբում երեխաները տեղեկացան բուլինգի մասին, քննարկեցին բուլինգի տեսակներն ու հետևանքները: Հանդիպման երկրորդ հատվածը հիմնականում նվիրված էր գենդեր հասկացության ուսումնասիրմանը, գենդերային կարծրատիպերի և խտրականության երևույթի քննարկմանը: Այս ամենն ուղեկցվում էր հետաքրքիր խաղերով և վարժություններով: Հանդիպման վերջում արդեն աշակերտները նաև ծանոթացան ապահով տարածք հասկացության հետ, իմացան դրա տեսակների և բնութագրիչների մասին, որից հետո բոլորով միասին մշակեցինք կանոններ՝ իրենց դպրոցն առավել ապահով տարածք դարձնելու համար:

Քանի որ միջոցառումը նաև ուներ հետագայում դպրոցում բուլինգի կանխարգելման և դրա հետ աշխատանքի նպատակ, դպրոցում տեղադրվեց վստահության արկղ, որի մեջ երեխաները կարող են գցել բուլինգի դեպքերի մասին պատմող նամակներ՝ ուղղված դպրոցի տնօրինությանը, բուլինգի ենթարկվելու կամ դրա ականատեսը լինելու դեպքում:

Միջոցառման ընթացքում աշակերտներին նաև բաժանվել են տարբեր գրվածքներով էջանշաններ, օրինակ, թե ինչ է բուլինգը, ինչ անել բուլինգի դեպքում, որոնք են երեխաների իրավունքները և այլն:

Երեխաները վերջում նշեցին, որ այս միջոցառումը շատ կարևոր էր իրենց դպրոցի համար և որ իրենք հետագայում ամեն բան կանեն, որպեսզի զերծ պահեն իրենց դպրոցը բուլինգից և կստեղծեն ապահով տարածք բոլորի համար:

Search

Follow us

Coming Events

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.